Աջափնյակում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն (տեսանյութ)
ՏեսանյութերՀուլիսի 29-ին ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի պարեկների հետ Աջափնյակ վարչական շրջանում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
Ոստիկանները ուժեղացված ծառայության ընթացքում օպերատիվ տեղեկությունների հիման վրա առանձնացված հասցեներում և քրեական ենթամշակույթի նկատմամբ հակումներ ունեցող անձանց հնարավոր հավաքատեղիներում իրականացրել են թիրախային ստուգումներ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն։
Հանրային անվտանգության ապահովման, հանցավորության կանխարգելման և բացահայտման նպատակով ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող ուժեղացված ծառայությունները կրում են շարունակական բնույթ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն