ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության ծրագրերի ֆինանսավորման նոր մեխանիզմ է ներկայացվել
Տնտեսություն
Ներկայացվել է ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական կոոպերացիոն ծրագրերի ֆինանսական աջակցության մեխանիզմը։
Ռուսական ձեռնարկությունների և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների համար համապատասխան միջոցառումն անցկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կուշնարևը։
«Նշված մեխանիզմի համադրումը դաշնային արտոնությունների հետ ընդլայնում է արդյունաբերական ծրագրերի իրականացման հնարավորությունները և խթանում է Միության երկրների միջև համագործակցությունը», – նշել է նա։
Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև արդյունաբերական ձեռնարկությունների փոխգործակցությունը զարգացման ինստիտուտների հետ և արտադրական շղթաների արդյունավետության բարձրացման հարցերը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն