ԵՄ-ն կարող է ճնշել Հայաստանին՝ Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելու համար․ Եվրապատգամավոր
Արտաքին Քաղաքական
Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցելու նախապատրաստական փուլում Հայաստանը կարող է ստիպված լինել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանել և միանալ հակառուսական պատժամիջոցներին։ Այս մասին «Известия»-ին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության հարցերով նախկին հանձնաժողովի անդամ Ֆերնան Կարտհայզերը։
Քաղաքական գործիչը կարծում է, որ Բրյուսելն օգտագործում է Հայաստանը սեփական աշխարհաքաղաքական շահերի համար, սակայն չի կարող երկիրը պաշտպանել նման քայլերի հնարավոր տնտեսական և քաղաքական հետևանքներից։
«Հայաստանի վրա ուժեղ ճնշում կգործադրվի, որպեսզի այն ի վերջո ընդունի այդ միջոցները։ Հուսով եմ՝ Հայաստանը կդիմանա այդ ճնշմանը և առաջին հերթին կառաջնորդվի սեփական շահերով», – ասել է եվրապատգամավորը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել էր, որ Բրյուսելը Հայաստանի իշխանություններից պահանջում է խզել կապերը Մոսկվայի հետ, սահմանափակել ռուսական բիզնեսի ներկայությունը և նվազեցնել հումանիտար կապերը՝ վիզային ազատականացման դիմաց։ Այս մասին տեղեկանում ենք 24news-ից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն