Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում
Գիտություն և Մշակույթ
Հարավային դելտա-Ակվարիդներ (Southern Delta Aquariids) կոչվող անսովոր աստղաթափության գագաթնակետը կլինի հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը։ Պարզ եղանակի դեպքում հնարավոր կլինի տեսնել ժամում մինչև 25 «ընկնող աստղ»։
«Գրեթե մինչև օգոստոսի վերջ Ռուսաստանի բնակիչները հնարավորություն կունենան դիտելու այս անսովոր աստղաթափությունը։ Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը Հարավային դելտա-Ակվարիդների երկնաքարային հոսքը կհասնի իր գագաթնակետին։ Երկիրն անցնում է տիեզերական փոշու երկարաձիգ հետագծով», - ասված է հաղդորդագրության մեջ։
Պարզ երկնքի դեպքում սպասվում է ժամում մինչև 25 լուսարձակման երևույթ։ Մթնոլորտ մտնող մասնիկները ստեղծում են «ընկնող աստղերի» տպավորություն։ Այս երկնաքարային հոսքը բավական երկարատև է․ դրա ակտիվ փուլը տևում է մի քանի օր, իսկ բարձր ակտիվության շրջանը կշարունակվի մինչև օգոստոսի կեսերը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն