El País. Իսպանիան զինուժ է տեղակայում Սեուտայի միգրանտների ճգնաժամի պայմաններում
Աշխարհ
Իսպանիայի կառավարությունը որոշել է Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող Սեուտա ինքնավար քաղաքում տեղակայել ցամաքային ուժեր՝ միգրանտների հոսքի պատճառով, հաղորդում է El País-ը։
Թերթի տվյալներով՝ զինվորականները կաջակցեն Քաղաքացիական գվարդիայի սպաներին քաղաքում անվտանգությունն ապահովելու գործում։ EFE լրատվական գործակալության տվյալներով՝ հազարավոր մարդիկ շարունակում են ժամանել Սեուտայի սահմանին գտնվող Մարոկկոյի Ֆնիդեկ քաղաք, որտեղ արդեն ձևավորվել է 5 կիլոմետրանոց շարասյուն։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ վերջին շաբաթվա ընթացքում Մարոկկոյից Սեուտա լողալով հասել է ավելի քան 1500 մարդ, իսկ հարյուրավորները այդ հեռավորությունը հաղթահարել են ոտքով։ Ինքնավար քաղաք ժամանողների թիվը դեռևս չի որոշվել։ Ըստ տեղեկությունների՝ Իսպանիան և Մարոկկոն համաձայնել են միջոցներ ձեռնարկել Սեուտա անօրինական ժամանածների տեղափոխումը արագացնելու համար։ Ինչպես Onda Cero ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ինքնավար քաղաքի կառավարության ղեկավար Խուան Խեսուս Վիվասը, տեղի է ունենում «ազգային արտակարգ իրավիճակ»։
Սեուտան Իսպանիայում ունի ինքնավար քաղաքի կարգավիճակ։ Իր աշխարհագրական դիրքի պատճառով միգրացիան այնտեղ լուրջ խնդիր է։ Աֆրիկայից փախստականների հոսքը վերահսկելու համար Մարոկկոյի հետ սահմանի երկայնքով բարձր փշալարով ցանկապատ է կառուցվել։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող