Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կարծում է, որ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է։
Ամերիկացի առաջնորդը հայտնել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը քննարկել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի հետ։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «երկու երկրներն էլ շատ կհավանեն դա, և դա կարող է տեղի ունենալ»։
Թերթը հավելել է, որ ԱՄՆ նախագահը լավատեսորեն է տրամադրված Ռիադի հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելու հեռանկարների նկատմամբ։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող