Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի և Քուշների Ուկրաինա կատարելիք այցի մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, շուտով կայցելեն Ուկրաինա։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը, որը զրուցել է Թրամփի հետ։
«Թրամփը FT-ին ասել է, որ իր ուշադրության կենտրոնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտը՝ հավելելով, որ իր դեսպանորդներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը առաջիկա օրերին առաջին անգամ կայցելեն Ուկրաինա», - նշվում է հոդվածում։
«Պարզ ասած՝ մենք ցանկանում ենք, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմն ավարտվի։ Մենք հետաքրքրված չենք հրթիռներով, մենք հետաքրքրված ենք խաղաղությամբ», - ասել է ԱՄՆ նախագահը։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող