Իրանի ռազմածովային շրջափակումը վերսկսելուց ի վեր ԱՄՆ-ը վերաուղղորդել է 24 նավ
Աշխարհ
Իրանի նավահանգիստների շրջափակման վերսկսումից ի վեր, ԱՄՆ զինված ուժերը վերաուղղորդել են 24 առևտրային նավ, ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ։
«Հուլիսի 30-ի դրությամբ CENTCOM-ը վերաուղղորդել է 24 առևտրային նավ», - ասվում է հրամանատարության X էջում տեղադրված հայտարարության մեջ։
CENTCOM-ը նշել է, որ տարածաշրջանի ջրերը վերահսկելու համար տեղակայվել են նաև P-8 Poseidon հեռահար հետախուզական ինքնաթիռներ։
Նախկինում հրամանատարության ներկայացուցիչները հայտնել էին, որ Մերձավոր Արևելքում գործում է ավելի քան 20 ամերիկյան նավ։ ԱՄՆ-ի կողմից Իրանի ռազմածովային շրջափակման վերսկսումը տեղի է ունեցել հուլիսի 14-ին։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող