ԱՄՆ-ում հանցավոր խմբավորման անդամը դատապարտվել է 100 տարվա ազատազրկման՝ սպանության համար
Աշխարհ
Ինդիանայի դատարանը 100 տարվա ազատազրկման է դատապարտել անչափահասի, որը, որպես ավազակախմբի անդամ, կատարել էր կնոջ սպանությունը, հաղորդում է ABC News-ը։
2025 թվականի փետրվարին 15-ամյա Ջոմաջի Լարին, որպես ավազակախմբի անդամ, Ինդիանապոլիսի արվարձան Անդերսոնի գիշերային ակումբի մոտ կրակոցով սպանել է 26-ամյա Դեյլա Սվեյնին։ Մեկ այլ կին նույնպես կրակոցների է ենթարկվել, իսկ երրորդը մեքենայի հարվածի տակ է ընկել՝ փորձելով փախչել դեպքի վայրից։ Դատախազների խոսքով՝ Սվեյնը կրակոցների է ենթարկվել մեկ այլ սպանության վկային սպանելու անհաջող փորձի ժամանակ։ Լարին ստացել է 50 տարի Սվեյնի սպանության և 50 տարի իր ավազակախմբի անդամակցության համար։
Բացի այդ, Լարիի հանցակիցները՝ 19-ամյա Ռաշան Սամուելսը և Քայրի Քրեյվերը, նույն հանցագործության համար համապատասխանաբար ստացել են 125 և 90 տարվա ազատազրկում։ Նրանք կկրեն իրենց պատժի կեսը՝ սպանության համար, իսկ կեսը՝ հանցավոր խմբին անդամակցելու համար։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող