Թուրքիան առաջարկել է անցկացնել ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլ
Թուրքիա
Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային տեղեկացրել է, որ պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետում իր տարածքում կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլ։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի կառավարության անանուն աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Անկարան Մոսկվային և Կիևին փոխանցել է իր պատրաստակամությունը՝ հարթակ տրամադրելու բանակցությունների շարունակման համար։ Միաժամանակ նշվում է, որ Թուրքիան շարունակում է կապ պահպանել հակամարտությամբ շահագրգռված բոլոր կողմերի հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ է վարում արևմտյան երկրների առաջնորդների հետ՝ նպատակ ունենալով նոր խթան հաղորդել Ուկրաինայում խաղաղ կարգավորման գործընթացին և նպաստել Մոսկվայի ու Կիևի միջև ուղիղ բանակցությունների վերսկսմանը։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող