Ղազախստանն ու ԱՄՆ-ն քննարկել են Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի շուրջ ստեղծված իրավիճակը
Տնտեսություն
Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Քոշերբաևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿՏԿ) շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների ռազմավարական գործընկերության օրակարգին և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ ԱՄՆ նախատեսվող այցի նախապատրաստական աշխատանքներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 30-ին Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի ՎՊՈւ-3 լողացող բեռնման կայանում նավթի բեռնման ընթացքում տեղի էր ունեցել հարձակման դեպք։ Ռուսական կողմը հայտարարել էր, որ հարվածը հասցվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող