Սանչես. Իսպանիան միջոցներ է նախապատրաստում Սեուտայում միգրանտների հետ կապված իրավիճակը կարգավորելու համար
Աշխարհ
Իսպանիան մոբիլիզացնում է բոլոր անհրաժեշտ ռեսուրսները և պատրաստում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Սեուտայում միգրանտների հոսքի հետ կապված իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու համար, հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը։
Հինգշաբթի օրը հազարավոր երիտասարդ մարոկկացիներ հավաքվել են Մարոկկոյի և Սեուտայի սահմանին։ Նրանցից հարյուրավորներին հաջողվել է մուտք գործել Իսպանիայի տարածք, որից հետո իշխանությունները քաղաք են տեղակայել լրացուցիչ ոստիկաններ, քաղաքացիական գվարդիա և զինվորականներ։
«Իսպանիայի կառավարությունը լիովին հանձնառու է անմիջապես արձագանքել Սեուտայում ստեղծված իրավիճակին։ Մենք մոբիլիզացնում ենք բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, համագործակցում ենք մարոկկոյի և միջազգային իշխանությունների հետ և պատրաստում ենք իրավիճակի արագ կարգավորման համար անհրաժեշտ միջոցառումները», - գրել է Սանչեսը իր X էջում։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող