51-ամյա Եվա Լոնգորիան լողազգեստով հայտնվել է պապարացիների օբյեկտիվում
Աշխարհ
Ամերիկացի դերասանուհի և հասարակական գործիչ Եվա Լոնգորիան Իսպանիայում հանգստի ընթացքում հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում։ Լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը։
51-ամյա դերասանուհին լողացել է ծովում՝ ընձառյուծի նախշերով լողազգեստով։ Լողափ այցելելու համար Լոնգորիան հրաժարվել է դիմահարդարումից և ներկայացել արձակ մազերով։
Ավելի վաղ՝ հուլիսին, դերասանուհին ամուսնու՝ մեքսիկացի գործարար Խոսե Անտոնիո Բաստոնի հետ ժամադրության էր գնացել համարձակ կերպարով։ Իսկ 2024 թվականի նոյեմբերին նա պատմել էր, որ երիտասարդ տեսքը պահպանելու համար հետևում է քնի ռեժիմին, ընդունում է մագնեզիում և այլ սննդային հավելումներ։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող