Զախարովան քննադատել է Շվեյցարիայի «ճկուն չեզոքության» քաղաքականությունը
Ռուսաստան
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Շվեյցարիայի «ճկուն չեզոքությունը» դրսևորվում է միայն այնտեղ, որտեղ դա ձեռնտու է երկրին։ Այս մասին նա գրել է իր Telegram-յան ալիքում։
Զախարովան նշել է, որ սեպտեմբերին Շվեյցարիայում նախատեսվում է հանրաքվե «չեզոքության նախաձեռնության» վերաբերյալ, որով առաջարկվում է երկրի հիմնական օրենքում ամրագրել «մշտական և զինված չեզոքության» սկզբունքը, ինչպես նաև արգելել մասնակցությունը պատժամիջոցների ռեժիմներին։ Միևնույն ժամանակ Շվեյցարիայի կառավարությունն ու խորհրդարանը քաղաքացիներին կոչ են արել քվեարկել նախաձեռնության դեմ՝ պատճառաբանելով, որ այն կարող է սահմանափակել երկրի արտաքին քաղաքական ճկունությունը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Շվեյցարիայի «ճկուն չեզոքությունը» տարբեր ժամանակաշրջաններում ուղղվել է այն կողմ, որտեղ, իր խոսքով, երկրի համար եղել են առավել շահավետ պայմաններ։ Հունիսի 15-ին Շվեյցարիան, հետևելով Եվրամիությանը, ընդլայնել էր Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ ներառելով ևս 16 ֆիզիկական անձի և 7 կազմակերպության։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող