85-ամյա Դոննա Միլսը էջ է բացել OnlyFans-ում
Աշխարհ
«Ոչ» («Nope») ֆիլմի, ինչպես նաև «General Hospital» և «Knots Landing» հեռուստասերիալների աստղ Դոննա Միլսը հայտարարել է, որ միացել է OnlyFans հարթակին։ Այդ մասին հայտնում է Variety-ն։
85-ամյա դերասանուհին նշել է, որ ցանկանում է ավելի անմիջական կապ հաստատել իր երկրպագուների հետ։ Նրա խոսքով՝ հարթակը հնարավորություն է տալիս ավելի անձնական ձևաչափով շփվել և կիսվել առօրյա կյանքով, ինչպես նաև բացահայտել դերասանի մասնագիտության կուլիսային կողմերը։
Դոննա Միլսը լայն ճանաչում է ստացել «Knots Landing» սերիալում Էբի Քանինգհեմի դերով, որի համար հայտնի է դարձել ամերիկյան հեռուստատեսությունում։ Նա նաև արժանացել է «Էմմի» մրցանակի «General Hospital» սերիալում իր դերակատարման համար, իսկ վերջին տարիներին նկարահանվել է «Joy» և «Nope» ֆիլմերում։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող