Շիրակի մարզից երիտասարդը մեկ օր կանցկացնի Մարդու իրավունքների պաշտպանի հետ
Հասարակություն
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակվում է՝ համախմբելով մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված երիտասարդներին։
Նախագծի նոր մասնակիցը Շիրակի մարզի Առափի բնակավայրի բնակիչ Սուսաննա Փանոսյանն է, ով այս տարի ավարտել է դպրոցը և նախատեսում է ուսումը շարունակել բուհում։ Նա Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մեկ օր կուղեկցի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։
Սուսաննան հետաքրքրված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ, մատչելիության ապահովմամբ, խելամիտ հարմարեցումների և ներառական հասարակության ձևավորման հարցերով, ինչպես նաև թարգմանչական գործունեությամբ։ Նախագծի շրջանակում նա հնարավորություն կունենա ծանոթանալու Պաշտպանի հաստատության աշխատանքին, ոլորտի հիմնական մարտահրավերներին և իրականացվող նախաձեռնություններին։
Նախաձեռնության նպատակն է երիտասարդներին ներգրավել մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում, հնարավորություն տալ ներկայացնելու իրենց առաջարկները, խորացնելու իրավական գիտելիքներն ու ձեռք բերելու գործնական փորձ։ ՄԻՊ-ը նաև կոչ է անում հետաքրքրված երիտասարդներին մասնակցել նախագծին՝ ուղարկելով իրենց ինքնակենսագրականն ու մոտիվացիոն նամակը։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող