Նաոերոն հետ է կանչել Հարավային Օսիայի ճանաչումը
Համաշխարհային Մամուլ
Խաղաղօվկիանոսյան կղզային պետություն Նաոերոն (մինչև 2026 թվականը՝ Նաուրու) հետ է կանչել Հարավային Օսիայի ճանաչումը և խզել դիվանագիտական հարաբերությունները Հարավային Օսիայի ու Աբխազիայի հետ։ Այդ մասին ավելի վաղ հայտնել էր Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Ի պատասխան՝ Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այդ որոշումը պայմանավորված է արտաքին ճնշմամբ։ Գերատեսչության պնդմամբ՝ Նաոերոյի իշխանությունների նկատմամբ երկար ժամանակ գործադրվել են ճնշումներ և սպառնալիքներ, իսկ Վրաստանը, արևմտյան կառույցների աջակցությամբ, շարունակում է օգտագործել տարբեր լծակներ։ Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաև Աբխազիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Նաոերոն 2009 թվականին ճանաչել էր Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Միջազգային հանրության մեծ մասը շարունակում է այդ տարածքները ճանաչել որպես Վրաստանի մաս։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող