Ավելի քան 20 հազար միգրանտ է ներխուժել Իսպանիայի Սեուտա նահանգ
Աշխարհ
Ավելի քան 20,000 միգրանտներ հատել են Հյուսիսային Աֆրիկայի ինքնավար իսպանական Սեուտա քաղաքի ցամաքային սահմանը՝ առանց Մարոկկոյի անվտանգության ուժերի դիմադրության հանդիպելու, հաղորդում է Mundo թերթը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
Սրանք 2021 թվականից ի վեր ամենամեծ միգրացիոն ճգնաժամի առաջին պաշտոնական գնահատականներն են։
«Ամբողջ ընտանիքներ շրջանցել են Տարախալի սահմանային ծովախորշը՝ Իսպանիայի տարածք մտնելու համար, և Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները չեն կարողացել կանգնեցնել նրանց առաջընթացը», - գրել է թերթը։
Երբ միգրանտների մեծ մասն արդեն հատել էր սահմանը, ոստիկանությունը միջամտել է՝ փորձելով զսպել մարդկանց հոսքը և ուղղորդել նրանց դեպի պահեստներ, որոնք օգտագործվում էին որպես միգրանտների ժամանակավոր կալանքի կենտրոններ։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող