Թրամփը քննարկել է Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հարցը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times-ին ասել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը քննարկել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
«Նախագահը FT-ին ասել է, որ հարաբերությունների կարգավորման մասին խոսել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, և որ դա «մի բան է, որի համար երկու երկրներն էլ շատ են ոգևորված։ Դա կարող է տեղի ունենալ»», - գրել է թերթը։
Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Վալցը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի հետ՝ Ռիադի և Իսրայելի միջև հարաբերությունները կարգավորելու համար։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող