Մոտ 40,000 միգրանտ, հնարավոր է, Իսպանիա է անցել Մարոկկոյից
Աշխարհ
Antena3 հեռուստաալիքի տվյալներով՝ Մարոկկոյի և իսպանական Սեուտա անկլավի միջև սահմանը, հնարավոր է, հատել է մոտ 40,000 միգրանտ։
«Հինգշաբթի օրը, ժամը 23:00-ից մինչև 18:00-ն, Քաղաքացիական գվարդիայի տվյալներով՝ սահմանը հատել է մոտ 40,000 մարդ», - հայտնել են լրատվամիջոցները՝ այս թիվը մոտավոր որակելով։
Նշվում է, որ Սեուտայի ընդհանուր բնակչությունը կազմում է մոտավորապես 80 հազար բնակիչ։
Քաղաքում կտրուկ աճել է Մարոկկոյից լողալով և ոտքով անցնել փորձող միգրանտների թիվը։ Իրավիճակը հատկապես լարված դարձավ հինգշաբթի օրը. մինչդեռ վերջին տասը օրվա ընթացքում սահմանը հատել է 1500-2000 մարդ, նախորդ օրը այդ թիվը հասել էր տասնյակ հազարների։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող