Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական ոլորտի թվային լուծումներն ու նոր հարթակները
Հայաստան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակում անցկացված Government Day միջոցառմանը, որտեղ քննարկվել են պետական կառույցներում թվային լուծումների ներդրման, ոլորտային մարտահրավերների և ծառայությունների արդյունավետության բարձրացման հարցերը։
Նախարարն անդրադարձել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքներին՝ ընդգծելով, որ ժամանակակից թվային գործիքների կիրառումը նպաստում է քաղաքացիներին ավելի արագ, հարմար և հասցեական ծառայությունների մատուցմանը։
Թորոսյանը ներկայացրել է նաև e-work.am հարթակի հնարավորությունները, որը կապ է ապահովում աշխատանք փնտրողների և գործատուների միջև՝ հեշտացնելով թափուր աշխատատեղերի որոնումն ու աշխատանքի տեղավորման գործընթացը։
Նա խոսել է նաև ԱՍՀ նախարարությունում ներդրված Spark.work հարթակի մասին՝ նշելով, որ այն նպաստում է աշխատանքային գործընթացների ավելի արդյունավետ կազմակերպման և կառավարման բարելավմանը։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող