Հարավային Օսիայի ԱԳՆ-ը հայտարարել է Նաուրուի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին
Աշխարհ
Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Նաուրուն խզել է դիվանագիտական հարաբերությունները հանրապետության հետ արտաքին ճնշման և Վրաստանի ու արևմտյան երկրների կողմից քաղաքական ու տնտեսական շանտաժի սպառնալիքի ներքո։ Հայտարարությունը հրապարակվել է Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում։
«Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ի գիտություն է ընդունել Նաոերոյի Հանրապետության (նախկինում՝ Նաուրու) իշխանությունների կողմից Հարավային Օսիայի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշումը, որը հստակորեն արտացոլում է արտաքին ճնշումը։ Այս քայլը երկկողմ օրակարգի արդյունք չէ։
Հասանելի տեղեկատվության համաձայն՝ Նաոերոյի կառավարությունը երկար ժամանակ է, ինչ գտնվում է զգալի ճնշման տակ, որը հաճախ ներառում է սպառնալիքներ։ Ակնհայտ է, որ Վրաստանը, արևմտյան ինստիտուտների աջակցությամբ, շարունակում է օգտագործել բոլոր միջոցները՝ քաղաքական շանտաժից մինչև տնտեսական խթաններ՝ միջազգային ասպարեզում Հարավային Օսիան մեկուսացնելու իր փորձերը շարունակելու համար», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող