Մխիթար Հայրապետյան․ ժամանակակից գյուղատնտեսությունն անհնար է պատկերացնել առանց արհեստական բանականության
Տնտեսություն
«Seaside Startup Summit Armenia 2026»-ի շրջանակում անցկացվել է Sevan AgriTech Summit-ը, որի բացման արարողությանը ելույթ է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարարն ընդգծել է, որ AgriTech-ը միավորում է կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող երկու ոլորտ՝ գյուղատնտեսությունն ու բարձր տեխնոլոգիաները, որոնց համադրումը կարևոր նախապայման է ժամանակակից և մրցունակ գյուղատնտեսության զարգացման համար։
Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ այսօր գյուղատնտեսությունն այլևս հնարավոր չէ պատկերացնել առանց մեծ տվյալների մշակման, արհեստական բանականության, պատկերների վերլուծության և տիեզերական տեխնոլոգիաների կիրառման, որոնք հնարավորություն են տալիս բարձրացնել ոլորտի արդյունավետությունն ու արտադրողականությունը։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող