ԿԲ-ն խստացնում է բանկերի կապիտալի պահանջները
Հայաստան
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 28-ին որոշել է բարձրացնել կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ այն սահմանելով ռիսկով կշռված ակտիվների 2%-ի չափով։
Նոր սահմանված դրույքաչափն ուժի մեջ կմտնի 2027 թվականի փետրվարի 1-ից։ ԿԲ-ի գնահատմամբ՝ որոշումը պայմանավորված է վարկավորման բարձր ակտիվությամբ և ֆինանսական կայունության հնարավոր ռիսկերի կառավարմամբ։
ԿԲ-ն նշում է, որ 2026 թվականի առաջին եռամսյակի դրությամբ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 84%, իսկ վարկեր/ՀՆԱ ճեղքվածքն ընդլայնվել է շուրջ 1 տոկոսային կետով՝ հասնելով 4.3 տոկոսի։ Միաժամանակ պահպանվում է վարկային պորտֆելի բարձր աճի տեմպը։
Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում են նաև սպառողական վարկերի արագ աճը և անշարժ գույքի շուկայում գների բարձրացման միտումները։ Որպես հիմնական ռիսկեր նշվում են տարածաշրջանային տնտեսական, առևտրային և քաղաքական անորոշությունները։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող