Reuters․ Ճապոնիան և Հարավային Կորեան, հավանաբար, համատեղ արժութային ինտերվենցիա են իրականացրել
Համաշխարհային Մամուլ
Ճապոնիան և Հարավային Կորեան, հավանաբար, ԱՄՆ-ի մասնակցությամբ համատեղ արժութային ինտերվենցիա են իրականացրել՝ նպատակ ունենալով ազդել իենի և կորեական վոնի փոխարժեքների վրա։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին և վերլուծաբանների գնահատականներին։
Գործակալության տվյալներով՝ հուլիսի 30-ին Տոկիոն և Սեուլը Նյու Յորքի բորսայում վաճառել են ԱՄՆ դոլար և գնել իրենց ազգային արժույթները։ Միևնույն ժամանակ Reuters-ը նշում է, որ չի կարողացել անկախորեն հաստատել Nikkei-ի տեղեկությունը, թե ԱՄՆ իշխանությունները մինչ այդ բանկերից պահանջել էին արժութային գնանշումներ, ինչը սովորաբար նախորդում է նման միջամտություններին։ Սակայն Ճապոնիայի արժութային քաղաքականության պատասխանատու Ացուսի Միմուրան հայտարարել է, որ Տոկիոն ԱՄՆ-ից ստանում է աջակցություն, որը «գերազանցում է զուտ հոգեբանական մակարդակը»։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ արժութային ինտերվենցիաները կարող են կարճաժամկետ ազդեցություն ունենալ, սակայն առանց տոկոսադրույքների բարձրացման դժվար թե ապահովեն իենի երկարաժամկետ ամրապնդումը։ Միևնույն ժամանակ Հարավային Կորեայում վոնը վերջին օրերին զգալիորեն ամրապնդվել է, իսկ Kospi ֆոնդային ինդեքսը հուլիսի 31-ի առևտրային նստաշրջանի արդյունքներով կտրուկ աճ է գրանցել։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող