EFE․ Սեուտա ներթափանցած միգրանտներից հարյուրավորները սկսել են վերադառնալ Մարոկկո
Համաշխարհային Մամուլ
Իսպանական Սեուտա ինքնավար քաղաք անօրինական ճանապարհով մուտք գործած հարյուրավոր միգրանտներ սկսել են կամավոր վերադառնալ Մարոկկո։ Այդ մասին հայտնում է իսպանական EFE գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ միգրանտները վերադառնում են նույն անցակետով, որով ավելի վաղ մուտք էին գործել Սեուտա։ Միաժամանակ փոքր խմբերով նոր մարդիկ շարունակում են հատել սահմանը դեպի իսպանական ինքնավար քաղաք՝ ճանապարհին հանդիպելով Մարոկկո վերադարձողներին։
Հուլիսի 30-ին հազարավոր միգրանտներ ցամաքային և ծովային ճանապարհներով զանգվածաբար փորձել էին ներթափանցել Սեուտա։ Հաղորդումների համաձայն՝ միջադեպի հետևանքով առնվազն 18 մարդ զոհվել է։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող