ՌԴ ՊՆ․ Ռուսական բանակը մեկ շաբաթում իրականացրել է մեկ զանգվածային և 15 խմբային հարված Ուկրաինայի տարածքում
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի տարածքում իրականացրել են մեկ զանգվածային և 15 խմբային հարված։
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հարվածների ընթացքում կիրառվել են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև օդային, ցամաքային և ծովային տեղակայման բարձր ճշգրտության զինատեսակներ։
Գերատեսչությունը չի ներկայացրել հարվածների հետևանքների վերաբերյալ մանրամասներ։ Ռուսական պաշտպանության նախարարության հայտարարությունները պատերազմի պայմաններում հնարավոր չէ լիարժեքորեն անկախ աղբյուրներով ստուգել։


















































Ամենադիտված
Էլիզ Մելիքյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել