Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 3500-ը
Աշխարհ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 3500-ը, հայտնել է երկրի կապի և լրատվամիջոցների նախարարությունը։
«Գրանցվել է 3532 հաստատված դեպք, այդ թվում՝ 807 հիվանդ, որոնք մեկուսացված են կամ հոսպիտալացված, 626 մարդ ապաքինվել է, իսկ 1556-ը՝ մահացել։ Մահացության մակարդակը կազմում է 44.1%», - ասվում է նախարարության սոցիալական ցանցերի էջում տարածված հայտարարության մեջ։
Մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյում և Ուգանդայում Էբոլայի բռնկումը հայտարարեց արտակարգ դրություն, որը վտանգ է ներկայացնում այլ երկրների համար։ ԱՀԿ-ն վիրուսի տարածման տարածաշրջանային ռիսկը գնահատում է բարձր։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող