Սեուտայի բնակիչները պատրաստվում են ցույցի՝ միգրանտների հոսքից հետո
Աշխարհ
Europa Press-ը հաղորդում է, որ Մարոկկոյի հետ սահմանին գտնվող իսպանական Սեուտա անկլավի բնակիչները պատրաստվում են ցույց անցկացնել, ինչը համընկնում է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի այցի հետ։
Ավելի վաղ Cadena SER ռադիոկայանը, հղում անելով Իսպանիայի ազգային անվտանգության նախարարությանը, ուրբաթ օրը հաղորդել էր, որ Սեուտայում մարոկկո-իսպանական սահմանը հատել է մոտ 49,000 միգրանտ։
«Այսօր Ինքնավարության պալատի դարպասների մոտ տեղի կունենա քաղաքացիների ցույց, որը կհամընկնի Սանչեսի ժամանման հետ», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Europa Press-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը սկսել է միգրանտներին դուրս մղել Սեուտայի կենտրոնից ուրբաթ օրը՝ Սանչեսի ժամանմանը սպասելով։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող