Մոտ 60,000 ներգաղթյալ ներխուժել է Սեուտա
Աշխարհ
Մոտավորապես 60,000 միգրանտ է մտել Աֆրիկայի հյուսիսային ափին գտնվող Սեուտա ինքնավար քաղաք, լրագրողներին հայտնել է քաղաքապետ Խուան Խեսուս Վիվասը։
«Այս միջադեպի արդյունքում, ըստ գնահատականների, մեր քաղաք է ժամանել մոտ 60,000 մարդ, որը կազմում է Սեուտայի բնակչության 70%-ը», - ասել է նա։
Ինչպես նախկինում հաղորդել էին իսպանական լրատվամիջոցները, հազարավոր միգրանտներ կարողացել են հասնել Սեուտա լողալով, ինչպես նաև ոտքով՝ շրջանցելով քաղաքը Մարոկկոյից բաժանող ծովափնյա ալիքը։
Միգրացիոն ճգնաժամի պայմաններում Իսպանիայի իշխանությունները որոշել են տեղակայել բանակը՝ քաղաքում անվտանգությունն ապահովելու համար։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող