ՀԱՄԱՍ-ը նշել է իր զինաթափման պայմանները
Աշխարհ
Պաղեստինյան արմատական շարժում ՀԱՄԱՍ-ը շեշտել է, որ իր զինաթափումը կախված է Իսրայելի կողմից համաձայնագրի բոլոր պայմանների կատարումից, մասնավորապես՝ զորքերի լիակատար դուրսբերումից Գազայի հատվածից և Իսրայելի հարձակումների դադարեցումից։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
«Համաձայնագրում ծանր զենքի ներառումը կախված էր ագրեսիայի բոլոր ձևերի լիակատար դադարեցումից, զորքերի դուրսբերումից Գազայի հատվածից և արագ վերակառուցումից», - ընդգծվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ը նաև պայմանների շարքում նշել է վարչական կոմիտեի աշխատանքի մեկնարկը, միջազգային ուժերի տեղակայումը և «ինքնորոշման իրավունքի երաշխիքները և անկախ պաղեստինյան պետության ստեղծումը»։
Շարժումը շեշտել է, որ «համաձայնագրի երկրորդ փուլի իրականացումը կախված է Իսրայելի կողմից առաջին փուլի բոլոր դրույթները կատարելու պարտավորության կատարումից»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 30-ին հայտարարել է, որ համաձայնագիր է կնքվել, որը նախատեսում է Համասի ուժերի լիակատար զինաթափում։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող