Պակիստանում ածխահանքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 34-ի․ Geo
Աշխարհ
Պակիստանի հարավ-արևմուտքում գտնվող Բելուջիստան նահանգում ածխահանքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 34-ի։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, հաղորդում է Geo հեռուստաալիքը։
Ավելի վաղ հաղորդվել է 9 զոհի մասին։ Հանքի տիրոջ խոսքով՝ ողբերգության պատճառ կարող էր դառնալ մեթանի պայթյունը։ Միջադեպի պահին գետնի տակ եղել է 42 աշխատակից։ Այժմ ընթանում է փլատակների տակ մնացած հանքափորների փրկության գործողությունը։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող