X-101-ը՝ սրման պատճառ․ Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել
Աշխարհ
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հանձնել երկրում Ռուսաստանի դեսպան Գեորգի Միխնոյին՝ հուլիսի 30-ի վաղ առավոտյան Լյուբլինի վոյեվոդության Տառնավա-Կոլոնիա բնակավայրի մերձակայքում անհայտ օբյեկտի ընկնելու կապակցությամբ․ փոխանցում է ABC-ին` վկայակոչելով TACC-ին։
Վարշավայի պնդմամբ՝ ընկած օբյեկտը ռուսական Խ-101 (Kh-101) թևավոր հրթիռ է։
«Այսօր Ռուսաստանի դեսպանը կանչվել էր Լեհաստանի ԱԳՆ՝ երեկ ռուսական հրթիռի՝ երկրի օդային տարածք ներթափանցելու կապակցությամբ․ փոխարտգործնախարար Ռոբերտ Կուպեցկին նրան հանձնել է բողոքի նոտա»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մաչեյ Վևյուրը։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող