ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին Իրանի հայտարարությունը
Աշխարհ
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է Իրանի իշխանությունների հերթական հայտարարությունը՝ Հորմուզի նեղուցի փակման վերաբերյալ՝ նշելով, որ միջազգային ծովային ուղին շարունակում է բաց մնալ առևտրային նավագնացության համար։
CENTCOM-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում, նշվում է․ «Իրանի կառավարությունը կրկին հայտարարում է Հորմուզի նեղուցի փակման մասին։ Դա սուտ է»։
ԱՄՆ հրամանատարությունը ընդգծել է, որ նեղուցը բաց է առևտրային նավերի տարանցման համար, իսկ Իրանը չի իրականացնում վերահսկողություն այդ միջազգային ջրային ուղու նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք 24news-ից:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող