Փաշինյանի՝ ձկի մասին հայտարարությունը հարցեր է առաջացրել սննդամթերքի վերահսկողության շուրջ
Հայկական Մամուլ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ աճեցված ձուկ չօգտագործելու վերաբերյալ հայտարարությունը քննարկումների նոր ալիք է առաջացրել սննդամթերքի անվտանգության թեմայի շուրջ. գրուն է «Փաստը»։
Փաշինյանը նշել էր, որ վաղուց չի օգտագործում աճեցված ձուկ, քանի որ իր կարծիքով՝ «այդտեղ խնդիր կա»։ Հայտարարությունը նոր հարցեր է առաջացրել՝ կապված սննդամթերքի վերահսկողության, քաղաքացիների իրազեկման և համապատասխան մարմինների աշխատանքի արդյունավետության հետ։
Քննադատները հարց են բարձրացնում՝ եթե նման խնդիրներ իսկապես առկա են եղել, ինչու դրանք ավելի վաղ չեն բարձրաձայնվել և չեն իրականացվել լրացուցիչ ստուգումներ։
Միաժամանակ, թեմայի շուրջ ակնկալվում են պարզաբանումներ՝ արդյոք խոսքը կոնկրետ արտադրանքի, արտադրողների, թե ընդհանուր ոլորտում առկա խնդիրների մասին է։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը