Դիլիջանի ստեղծագործական տան շուրջ մտահոգություններ․ կոմպոզիտորները ահազանգում են հնարավոր վարձակալության մասին
Հայկական Մամուլ
Հայաստանի կոմպոզիտորների միության Դիլիջանի ստեղծագործական տան հնարավոր երկարաժամկետ վարձակալության վերաբերյալ մտահոգություններ են հայտնել մի շարք կոմպոզիտորներ. գրում է մամուլը։
Նրանց խոսքով՝ նման գործընթացի դեպքում ստեղծագործական տունը կարող է կորցնել իր հիմնական նշանակությունը և սահմանափակել արվեստագետների՝ տարածքից օգտվելու հնարավորությունները։
Կոմպոզիտորները հիշեցնում են, որ տարիներ շարունակ Դիլիջանի ստեղծագործական տունը եղել է երաժշտական կարևոր կենտրոն, որտեղ հավաքվել են հայ և արտասահմանցի երաժիշտներ ու ստեղծագործողներ։
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նշել է, որ հարցերի վերաբերյալ պատրաստ է պարզաբանումներ ներկայացնել հանդիպման ընթացքում։ Միությունից պաշտոնական պատասխան ստանալուց հետո լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող