ԱԺ նոր գումարման նիստն ու Եկեղեցու շուրջ լարվածությունը․ ինչ հարցեր են բարձրացվում
Հայկական Մամուլ
Վաղը նախատեսված է 9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը։ Նիստին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցության հարցը դարձել է քննարկման առարկա։
Չնայած Սահմանադրությամբ Կաթողիկոսի մասնակցությունը պարտադիր չէ, տարիների ընթացքում ձևավորված քաղաքական ավանդույթի համաձայն՝ նոր գումարման խորհրդարանների նիստերին Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությունը դիտվել է որպես պետական և ազգային խորհրդանիշ. նշում է մամուլը։
Միևնույն ժամանակ, հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու և իշխանությունների միջև առկա լարված հարաբերություններին, այդ թվում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մի շարք հոգևորականների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին։
Հոդվածում ընդգծվում է, որ ստեղծված իրավիճակը ոչ միայն անձերի, այլև Եկեղեցու՝ որպես ազգային և հոգևոր կառույցի դերի վերաբերյալ ավելի լայն քննարկումների պատճառ է դարձել։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող