Նախադպրոցական կրթության նոր ծրագրեր․ ինչ փոփոխություններ են սպասվում երեխաների ուսուցման գործընթացում
Հայկական Մամուլ
Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի լրամշակված տարբերակները, որոնք նախատեսում են բովանդակային փոփոխություններ ոլորտում. հայտնում է «Փաստը»։
Նոր ծրագրերը մշակվել են նախադպրոցական կրթության պետական չափորոշչի հիման վրա և նպատակ ունեն ապահովել երեխաների բազմակողմանի զարգացումը, սոցիալականացումը և անհրաժեշտ կարողությունների ձևավորումը։
Փոփոխությունների շրջանակում ուշադրություն է դարձվում երեխայի ակտիվ մասնակցությանը կրթական գործընթացում՝ խրախուսելով նրա հետաքրքրությունները, հարցասիրությունն ու նախաձեռնողականությունը։
Նախատեսվում է զարգացնել երեխաների լեզվական, մշակութային, մաթեմատիկական, թվային, ինքնաճանաչողական և այլ կարողունակություններ՝ հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները։
Ծրագրերի հաստատումից հետո դրանք կստանան միասնական կիրառման կարգավիճակ՝ նպաստելով նախադպրոցական հաստատություններում կրթության որակի հավասար չափանիշների ապահովմանը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը