Լատվիան փակել է Բելառուսի հետ սահմանին գտնվող միակ բաց անցակետը
Աշխարհ
Ռիգայի որոշմամբ, Բելառուսի և Լատվիայի միջև միակ բաց սահմանային անցակետով տրանսպորտային միջոցների երթևեկությունը ուրբաթ երեկոյից ամբողջությամբ դադարեցվել է։ Այս մասին հայտնել է Բելառուսի պետական մաքսային կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Լատվիական կողմի որոշմամբ, Բելառուս-Լատվիա սահմանին գտնվող միակ բաց սահմանային անցակետ՝ Գրիգորովշչինան, հուլիսի 31-ի ժամը 23:00-ից ամբողջությամբ դադարեցվել է և դեռևս չի վերականգնվել։
Այս մասին երեկ հայտարարել է Լատվիայի ներքին գործերի նախարարը՝ հղում անելով տեխնիկական պատճառներին։ Իրավիճակի ցանկացած փոփոխության վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող