ԱՄՆ-ում անսպասելի հայտարարություն են արել Ուկրաինայում հակամարտության ավարտի մասին
Աշխարհ
ԱՄՆ բանակի նախկին փոխգնդապետ Դանիել Դեյվիսը «Responsible Statecraft»-ին տված հարցազրույցում ասել է, որ Արևմուտքը վատթարացնում է Ուկրաինայի դիրքը՝ պաշտպանելով նրա պնդումները մարտադաշտում «հաջողությունների» մասին։
«Կիևի դիրքորոշումը չափազանցնելով՝ արևմտյան լրատվամիջոցները քողարկում են մռայլ իրականությունը. Ուկրաինան չունի հաղթանակի հասնելու կենսունակ ռազմական ուղի», - նշվում է հրատարակության մեջ։
Դեյվիսը հավելել է, որ երկիրը պետք է կամ բանակցի խաղաղության լավագույն հնարավոր պայմանների շուրջ, կամ էլ կբախվի լիակատար ռազմական պարտության։
Շաբաթ օրը նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ռազմական գործողությունների դադարեցման պայմանները ուրվագծվել են երկու տարի առաջ, և հակամարտությունը կարող է անմիջապես ավարտվել, եթե Կիևի ռեժիմը կայացնի համապատասխան որոշումներ։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող