Թուրքիայում ձերբակալվել է Էրդողանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվող վերջին հետախուզվողը
Թուրքիա
Թուրքիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվող վերջին հետախուզվողին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածը Բուրկայ Կարաթեփեն է, որը, ըստ թուրքական իշխանությունների, անդամակցել է Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված FETÖ-ին։ Նա շուրջ 10 տարի գտնվում էր հետախուզման մեջ և ձերբակալվել է Աֆյոնքարահիսար քաղաքում։
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտնել էին, որ FETÖ-ն մի քանի անգամ փորձել է մահափորձ կազմակերպել Էրդողանի դեմ՝ ինչպես մինչև 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձը, այնպես էլ դրա ընթացքում։ Թուրքիայի իշխանությունները Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը մեղադրում են հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, մինչդեռ շարժումը հերքում է այդ մեղադրանքները։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող