Իսահակ Սրբազան․ Օրենքն ու ճշմարտությունը չպետք է բաժանվեն
Հասարակություն
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը հայտարարել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ հարուցված քրեական գործը չի կարելի գնահատել միայն իրավական և ձևական տեսանկյունից՝ այն որակելով որպես փորձություն իրավունքի հասկացության համար։
Նրա խոսքով՝ իրավունքի օրինականությունն ու հեղինակությունը բխում են ոչ միայն օրենքի ձևական ուժից, այլև այն ճշմարտությունից, որին այն պետք է ծառայի։ Իսահակ Սրբազանը նշել է, որ երբ իրավունքը կտրվում է բարոյական հիմքերից, այն վտանգում է վերածվել ուժի օրինականացված դրսևորման։
Բարձրաստիճան հոգևորականն ընդգծել է, որ պետությունն ու Եկեղեցին տարբեր առաքելություններ ունեն․ պետությունը կոչված է պահպանելու հասարակական արդարությունը, իսկ Եկեղեցին՝ հիշեցնելու բարոյական ճշմարտության մասին։ Նրա գնահատմամբ՝ եթե իրավական գործընթացը կասկածի տակ է դնում Եկեղեցու ազատությունն ու անկախությունը, վտանգվում է նաև հասարակության վստահությունը իրավակարգի նկատմամբ։
Իսահակ Սրբազանը հավելել է, որ օրենքն ու ճշմարտությունը չպետք է բաժանվեն, իսկ պետության իրական ուժը դրսևորվում է ինքնասահմանափակման և մարդու խղճի, հավատքի ու արժանապատվության նկատմամբ հարգանքի միջոցով։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող