Լատվիան փակել է Բելառուսի հետ միակ գործող սահմանային անցակետը
Աշխարհ
Լատվիան տեխնիկական խնդիրների պատճառով ժամանակավորապես դադարեցրել է երթևեկությունը Բելառուսի հետ սահմանին գործող «Պատերնիեկի» անցակետով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Լատվիայի ներքին գործերի նախարար Յանիս Դոմբրավան հուլիսի 31-ի երեկոյան հայտարարել է սահմանային անցակետի աշխատանքի դադարեցման մասին և Բելառուսում գտնվող, հայրենիք վերադառնալ ցանկացող Լատվիայի քաղաքացիներին խորհուրդ տվել օգտվել այլընտրանքային երթուղիներից։
Լատվիայի պետական սահմանապահ ծառայության փոխանցմամբ՝ «Պատերնիեկի» անցակետում գրանցվել են տեղեկատվական համակարգերի տեխնիկական խափանումներ, ինչի հետևանքով ժամանակավորապես անհնար է դարձել իրականացնել սահմանային հսկողություն։
Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել խափանման պատճառը և երբ կվերականգնվի համակարգերի բնականոն աշխատանքը։ Միևնույն ժամանակ, Լատվիայի կիբեռմիջադեպերի կանխարգելման կենտրոնը հայտնել է, որ արտաքին միջամտության կամ կիբերհարձակման որևէ նշան չի հայտնաբերվել։
Հատկանշական է, որ «Պատերնիեկի»-ն ներկայումս Լատվիայի և Բելառուսի միջև գործող միակ սահմանային անցակետն է։ Երկրորդ՝ «Սիլենե» անցակետը, Լատվիայի իշխանությունները փակել էին դեռևս 2023 թվականին՝ Բելառուսի կողմից աճող անկանոն միգրացիոն հոսքերի պատճառով։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց