Google-ն անջատել է Google Earth-ի նոր ԱԲ-ն՝ կեղծ քարտեզների պատճառով
Աշխարհ
Google-ն օգոստոսի 1-ին անջատել է Google Earth-ում հուլիսի 30-ին գործարկված Nano Banana 2 արհեստական բանականության գործառույթը։ Ընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ որոշումը կայացվել է, քանի որ օգտատերերը կանոնները խախտող պատկերներ էին ստեղծում։
Տեխնոլոգիան թույլ էր տալիս վայրկյանների ընթացքում արբանյակային տվյալների հիման վրա 3D ձևաչափով փոփոխել քարտեզները՝ «պատմությունը վիզուալացնելու» կամ նախագծեր մշակելու համար։ Սակայն օգտատերերը սկսել են գեներացնել լուրջ գլոբալ հետևանքների ռիսկ պարունակող կեղծ արբանյակային լուսանկարներ։
Մասնավորապես՝ ստեղծվել են Փարիզում պայթյունի, Ռուսաստանում ռումբի ձագարի, Նյու Յորքի երկնաքերին բախվող ինքնաթիռի, գետնի տակ անցած Գիզայի բուրգի և ծովում այրվող ավիակիրների կեղծ կադրեր։ Google-ից հայտնել են, որ գործառույթն անջատվել է՝ պաշտպանության ավելի խիստ մեխանիզմներ ներդնելու նպատակով։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող