Վերջին 40 տարվա ամենաուժեղ ցնցումներից մեկը․ Իտալիայում 26 տուժած կա
Աշխարհ
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ նախորդ երեկոյան գրանցված 4,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 26 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը նաև տեղեկացրել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ շուրջ 300 բնակիչ տարհանվել կամ ինքնուրույն հեռացել է իր տներից։
Այս պահին հրշեջներն ու տեխնիկական մասնագետները շարունակում են շենքերի և ենթակառուցվածքների ստուգումները՝ հնարավոր վնասվածքները գնահատելու և բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Ավելի վաղ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ 4,7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Նեապոլից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա։ Իսկ Corriere della Sera պարբերականի տվյալներով՝ սա տարածաշրջանում վերջին չորս տասնամյակների ամենաուժեղ սեյսմիկ երևույթներից մեկն է։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն