Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհեր և վիրավորներ կան
Աշխարհ
Գազայի հատվածի կենտրոնական և հյուսիսային շրջաններին օգոստոսի 1-ի գիշերն ու առավոտյան հասցված իսրայելական հարվածների հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, իսկ տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Այս մասին հայտնում են տեղի առողջապահական մարմինները։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածների թիրախում եղել են ՀԱՄԱՍ-ի զինյալներ, սակայն լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել։
Դեյր ալ Բալահ քաղաքում իրականացված մեկ այլ հարվածի հետևանքով վնասվել են «Ալ Աքսայի նահատակների» հիվանդանոցին պատկանող դեղորայքի երկու պահեստներ։ Եվս երկու պահեստ և հիվանդանոցի ամբուլատոր բաժանմունքը նույնպես վնասներ են կրել։
Պաղեստինյան կողմի փոխանցմամբ՝ վնասված պահեստներում պահվում էին դիալիզ ստացող հիվանդների բուժման և վիրակապման համար անհրաժեշտ բժշկական պարագաներ։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող