Իրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ Արաղչի
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Կողմերը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև, Իրանի գնահատմամբ, ԱՄՆ-ի «ագրեսիվ և ապակայունացնող գործողությունների» հնարավոր հետևանքները։ Զրույցների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային լարվածության աճի և անվտանգության հետ կապված ռիսկերին։
Արաղչին ընդգծել է, որ Իրանը ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը և մտահոգված է հնարավոր սրացումներով։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև զգուշացրել է ԱՄՆ զինված ուժերի կողմից հնարավոր «արկածախնդիր գործողությունների» հետևանքների մասին՝ հայտարարելով, որ Թեհրանը պատրաստ է պաշտպանել իր ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։
Նրա խոսքով՝ Իրանը վճռական պատասխան կտա ցանկացած գործողության, որը կդիտարկի որպես սպառնալիք կամ սադրանք երկրի դեմ։


















































Ամենադիտված
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց