Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրը Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձով Հայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնությունները Տեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի» «Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ «Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա է Գյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքը Ճանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն են Փաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտ Աշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի 

Լիբանանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Ռիադ Սալամեն յուրացումների գործով տեղափոխվել է բանտ

Աշխարհ

Լիբանանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Ռիադ Սալամեն տեղափոխվել է բանտ այն բանից հետո, երբ մինչև այդ հիվանդանոցում գտնվում էր ոստիկանության հսկողության ներքո, հայտնում է AFP-ն՝ հղում անելով դատական աղբյուրին։

Աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ Սալամեն, որն ավելի վաղ դատարան տանող ճանապարհին վատ էր զգացել, հոսպիտալացվել է, ապա դատավորի որոշմամբ «տեղավորվել է կալանավորվածների շրջանում»՝ բանտում։

76-ամյա Սալամեի առողջական վիճակը լինելու է մշտական հսկողության տակ։ Անհրաժեշտության դեպքում նրան կցուցաբերվի բժշկական օգնություն կամ կկազմակերպվի տեղափոխում հիվանդանոց՝ դատական և բժշկական ընթացակարգերին համապատասխան։

Սալամեն պետք է ներկայանար դատարան՝ Լիբանանի Կենտրոնական բանկի նոր ղեկավար Կարիմ Սուվեյդի ներկայացրած հայցի շրջանակում։ Նրան մեղադրում են միջոցների յուրացման, ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ։

Ավելի վաղ Սալամեն չէր ներկայացել նիստին, ինչից հետո դատարանը կարգադրել էր նրան բերել դատարան։ Սակայն ԿԲ նախկին ղեկավարը որոշել էր ներկայանալ ինքնուրույն և ճանապարհին վատ էր զգացել, ինչի պատճառով լսումը հետաձգվել էր։

Ավելի ուշ պարզվել էր, որ Սալամեն չէր գտնվում ոչ հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունքում, ուր նրան տեղափոխել էին, ոչ էլ գրանցված հասցեներում։ Դրանից հետո դատավորը հանձնարարել էր ուժային կառույցներին գտնել նրան և բերել հարցաքննության։

Բեյրութից դուրս գտնվող հիվանդանոցներից մեկում Սալամեին հայտնաբերելուց հետո դատարանը կարգադրել էր ուժեղացնել անվտանգության միջոցները նրա գտնվելու վայրի շուրջ և նրան համարել կալանքի տակ գտնվող։

Անցյալ ամիս գործով առաջին լսումը տեղի էր ունեցել Սալամեի տանը՝ նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Հարցաքննությունն անցկացվել էր դատավորի ղեկավարությամբ։

Լիբանանի Կենտրոնական բանկը ավելի վաղ AFP-ին հայտնել էր, որ դարձել է «մի քանի հարյուր միլիոն եվրոյի չափով միջոցների յուրացման զոհ», որը, ըստ գերատեսչության վարկածի, իրականացվել էր նախկին կառավարչի կողմից՝ նրա շրջապատից մի քանի անձանց օժանդակությամբ։

Ռիադ Սալամեն ղեկավարել է Լիբանանի Կենտրոնական բանկը 1993 թվականից մինչև 2023 թվականի հուլիսը։ Իր գործունեության ընթացքում նա բախվել է բազմաթիվ մեղադրանքների՝ յուրացումների, ապօրինի հարստացման և հարկերից խուսափելու վերաբերյալ՝ Լիբանանում և այլ երկրներում իրականացվող քննությունների շրջանակում։

Ինքը՝ Սալամեն, հետևողականորեն մերժում է բոլոր մեղադրանքները և պնդում, որ իրեն դարձրել են «քավության նոխազ» Լիբանանում 2019 թվականին սկսված տնտեսական ճգնաժամի համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ինԸմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. ArmsportՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերըԿիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականըՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցիցՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթըՓարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրաՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըԹուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջԱլ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումներըThe Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվորՆարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.amԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայրԲաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողինՍելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվիԹրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվումԲեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասինԵզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ինՀոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանըՓաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք»Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչՀայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբCOP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավարԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանԻսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներՀայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլըՀոկտեմբերի սկզբից ի վեր Հորմուզում ռեկորդային թվով նավեր են հարձակման ենթարկվելՍամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը
Ամենադիտված