ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկը մեղադրել է Թրամփի ընկերությանը փողերի լվացման մեջ
Աշխարհ
Reuters-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Capital One Financial բանկը դատարանում հայտարարել է, որ Trump Organization-ի հետ կապված ավելի քան 300 հաշիվ փակելու որոշումը կայացվել է փողերի լվացման դեմ պայքարի փորձագետների կողմից ամիսներ տևած ուսումնասիրությունից հետո։
Ինչպես նշում է գործակալությունը, սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ խոշորագույն բանկը պաշտոնապես կապում է փողերի լվացման հնարավորության վերաբերյալ մտահոգությունները նախագահ Դոնալդ Թրամփի ընտանեկան բիզնեսի հետ։ Բանկը փորձում է մերժել դատական հայցը, որում Trump Organization-ը պնդում է, որ հաշիվները փակվել են քաղաքական պատճառներով՝ 2021 թվականի հունվարին Կապիտոլիումում տեղի ունեցած իրադարձություններից հետո։


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում