Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասին
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ Գազայի հատվածին հասցված ավիահարվածների հետևանքով ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանումների երկու հրամանատարներ։
ՑԱՀԱԼ-ի տվյալներով, շաբաթ օրը Գազայի հատվածի հարավում սպանվել է Սալեմ Ջամալ Աբդ ալ-Ռահման Աբու Լաբադը՝ ՀԱՄԱՍ-ի «Նուխբա» հատուկ ստորաբաժանման բջիջներից մեկի հրամանատարը։ Իսրայելական կողմը հայտարարել է, որ նա մասնակցել է 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի հարավում գտնվող Նիր-Օզ կիբուցի վրա հարձակմանը։
Բացի այդ, իսրայելցի զինվորականները հայտնել են ՀԱՄԱՍ-ի կազմում «Մաղազի» գումարտակի հրամանատար Մուհամմեդ Աբդ ալ-Նասեր Մուհամմեդ Խատիբի ոչնչացման մասին։
ՑԱՀԱԼ-ի տվյալներով, նա զոհվել է առանձին ավիահարվածի հետևանքով, որը հասցվել էր ուրբաթ օրը Գազայի հատվածի կենտրոնական մասում։
Հարվածները հասցվել են Գազայի հատվածում շարունակվող մարտական գործողությունների ֆոնին, որտեղ իսրայելական գործողությունը սկսվել էր ՀԱՄԱՍ-ի՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա իրականացրած հարձակումից հետո։


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում